Անսպասելի զարգացում Թուրքիայում. Էրդողանի որոշումը
ԱշխարհԼՐԱԳԻՐ | Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություն անցկացնելու որոշման մասին, որը տեղի կունենա հունիսի 24-ին: Էրդողանը հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ է հնարավորինս շուտ անցնել գործադիր նախագահական կառավարման: Թուրքիայի նախագահի հերթական ընտրությունը սպասվում էր 2019 թվականի նոյեմբերին եւ Էրդողանը փաստորեն ժամանակը առաջ է տալիս մոտ մեկուկես տարի:
Թուրքիայի նախագահի այդ որոշումն ուշագրավ է ընդհանրապես, սակայն հատկապես հետաքրքիր է «կրտսեր եղբոր»՝ Ալիեւի հայտնի որոշման ֆոնին, որը նույնպես առաջ տվեց ժամանակն ու 2018-ի հոկտեմբերին նախատեսված նախագահի հերթական ընտրության փոխարեն ապրիլի 11-ին անցկացրեց նախագահի արտահերթ ընտրություն:
Փաստորեն, ի տարբերություն Ալիեւի, «ավագ եղբայրը» ժամանակը առաջ է տալիս մոտ երեք անգամ ավելի շատ՝ մեկ ու կես տարով: 2019 թվականի նախագահի ընտրությամբ ընտրված նախագահը Թուրքիայի նոր սահմանադրության համաձայն ստանձնելու է արդեն ուժեղ նախագահական լիազորություն, որ ապահովվեց Էրդողանի իրականացրած սահմանադրական փոփոխության միջոցով:
Ինչու՞ է շտապում Թուրքիայի նախագահը, այդ շտապողականությունն ունի ներքի՞ն, թե՞ արտաքին շարժառիթ: Թուրքիայի Սահմանադրության փոփոխությանը, որը դե ֆակտո նախագահի ընտրությանը հավասարազոր իրադարձություն էր, Էրդողանը ստացավ 50 տոկոսից մի փոքր ավելին, ինչից պարզ դարձավ, որ նրա աջակցության հարցում Թուրքիան կիսվում է՝ կեսից մի փոքր ավելին աջակցում են, մի փոքր պակասը՝ ոչ: Խնդիրը սակայն այն է, որ Էրդողանին չաջակցող կեսը չունի աջակցություն վայելող մեկ թեկնածու:
մանրամասն՝ կայքում