«Առաջին հերթին իմ հաճույքի համար եմ անում»․ Ռոզի Ավետիսովա / լուսանկարներ
LifeԽմբագրություն.am` այսպես է կոչվում Հանրայինի նոր սիթքոմը, որի առաջին մանրամասները BRAVO.am-ը ներկայացրել է: Նախագծում նկարահանվում է նաեւ Ռոզի Ավետիսովան, ով իր կերպարի, ոճային փոփոխության եւ այլնի մասին պատմել է մեզ հետ զրույցում:
Դերասանուհին նշել է, որ «Եթե գտնեմ քեզ» սերիալի ավարտից հետո հասցրել է կարճ դադար ունենալ.«Մոտ մեկ ամիս վայելեցի հանգիստս, ինչն էլ բավարար էր: Տեսակով այնպիսին եմ, որ եթե հանգստի իմ չափաբաժինը լրացավ, երկարեց, խելագարվում եմ, ուզում եմ կրկին ընթացքի մեջ լինել»:
Պորոդյուսեր Սերժ Նալբանդյանի հեռախոսազանգն էլ չի ուշացել.«Նա ինձ հրավիրեց քասթինգի, որոշ ժամանակ անց իմացա, որ դերս հաստատվել է, եւ սկսվեց նախապատրաստական ընթացքը: Ի դեպ, ամենավախենալու փուլն է, երբ չգիտես` ինչ կլինի»:
մանրամասն՝ կայքում

