Մերկացել է հղի Քենդիս Սուեյնփոլը․ լուսանկարներ
LifeՔենդիս Սուեյնփոլը պատրաստվում է երկրորդ երեխայի ծննդին եւ գեղեցիկ կարգավիճակը ներկայացնող լուսանկարներով է պարբերաբար կիսվում սոցիալական ցանցերում: Հղիության երկրորդ եռամսյակի ավարտը 29-ամյա սուպերմոդելը որոշել է տպավորիչ դարձնել՝ ամբողջովին մերկանալով ֆոտոխցիկի առջեւ:
«Մարմինը ծաղկում է հոգեւոր եւ ֆիզիկական փոփոխությունների ազդեցության ներքո: Արդյո՞ք կանայք հիասքանչ չեն…»՝ ստորեւ ներկայացված լուսանկարն այս գրառմամբ է հրապարակել Քենդիսը՝ նշելով նաեւ, որ հղիության վեցերորդ ամսում է:
Victoria’s Secret-ի մոդելն ամուսնու՝ Հերման Նիկոլիի հետ սպասում է երկրորդ որդու լույս աշխարհ գալուն: Նրանց առաջնեկը՝ Անակը, մեկ տարեկան է:


