Սերժ Սարգսյանը բարկացել է ու խռովել
ԱմենաընթերցվածԼրագիր | Սերժ Սարգսյանը բողոքի ելույթների ֆոնին անխռով իրականացնում է կառավարման նոր կարգին անցումը: Այս ընթացքում նա երկու անգամ է անդրադարձել ցույցերին՝ խորհրդարանում ու Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Ազգային ժողովում իր ընտրության ժամանակ նա Ելքի պատգամավորներին կոչ է արել Նիկոլին վերադարձնել խորհրդարան, քանի որ մնացյալը որեւէ հեռանկար չունի, իսկ Շանթի հարցազրույցում ասել է, որ բողոքի ցույցերը վնասում են տուրիզմին ու տնտեսական աճին: Ու որպես ապացույց բերել է 2017-ի վիճակագրությունը, որը բացառիկ հանգսիտ տարի էր, ու գրանցվել է 7.5 տոկոս տնտեսական աճ:
Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի համար սա ալիբի է, թե ինչու իր նախագահության 10 տարիներին կյանքի որակը Հայաստանում չի փոխվել: Այսինքն, իր կառավարման 10 տարիներին Հայաստանում միայն մի «հանգիստ» տարի է եղել, իսկ մյուս տարիներին եղել են ֆորսմաժորներ՝ հետընտրական զարգացումներ, բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն ու ներիշխանական թավշյա հեղաշրջում, ապրիլյան պատերազմ, Սասնա ծռեր, զինված խմբերի բացահայտում եւ այլն:
մանրամասն՝ կայքում