Կնոջից բաժանվելու համար տղամարդը խաբել է, թե ինքն ահաբեկիչ է
ԱշխարհԹուրք գործարարը կնոջն ասել է, որ իսլամիստ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի FETO շարժման անդամ է՝ ապահարզան ստանալու համար։ Այս մասին հաղորդում է HaberTurk պարբերականը։
Պատրաստի հագուստի միջերկրածովյան միության արտահանողների ղեկավար Հայրի Ուղուրրը, 2016-ի հուլիսին հեղաշրջման ձախողված փորձից հետո, կնոջը՝ Հեփշենին խոստովանել է, որ կազմակերպության կողմնակից է, որին Թուրքիայի իշխանությունները կասկածում են խռովության մեջ։ Տղամարդը հավելել է, որ եթե իրեն ձերբակալեն ահաբեկչության մեղադրանքով, ընտանիքը կկորցնի ամբողջ կարողությունը։
29 տարվա ամուսնության ընթացքում նրանք շուրջ 200 մլն թուրքական լիրա են կուտակել (49 մլն դոլար)։
Ապահարզան ստանալով՝ տղամարդը կնոջը և երեխաներին Օրլանդո է տեղափոխել (ԱՄՆ, Ֆլորիդա), իսկ ինքը Թուրքիա է վերադարձել և սիրուհու հետ ամուսնացել։
Երբ գաղտնիքը բացահայտվել է, նրա նախկին կինը՝ Հեփշենը, դատական հայց է ներկայացրել՝ Ուղուրին խարդախության, վստահությունը չարաշահելու և խաբեությամբ ապահարզան ստանալու մեջ մեղադրելով։
Տղամարդը դատարանի առջև կկանգնի։