Ինչու են կույս աղջիկների շրջանում հաճախացել կրծքի քաղցկեղի դեպքերը
LifeՀայ-ամերիկյան Առողջության կենտրոնի մասնագետների ներկայացրած տվյալներով` հոկտեմբերի 10-ից-18-ն ընկած ժամանակահատվածում հետազոտվել են 1045 կին, բացահայտել է կրծքի քաղցկեղի 47 նոր դեպք:
«Հետազոտությունների արդյունքում նկատել ենք քաղցկեղի երիտասարդացման միտում: Դեպքերը հաճախակիացել են նաև երիտասարդ աղջիկների մոտ: Եթե մի քանի տարի առաջ քաղցկեղի առավել հաճախ հանդիպող դեպքեր նկատվում էին 50-60 և ավելի տարիքի կանանց մոտ, ապա հիմա բավականին շատացել են նաև 30-35 տարեկանները: Ունենք հիվանդներ 23, 25, 27, նույնիսկ 16 տարեկան»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայ-ամերիկյան Առողջության կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, վիրաբույժ-ուռուցքաբան Արմեն Քոչարյանը:
Մասնագետի խոսքով, հիվանդության արտաքին գործոններից են սնունդը, սթրեսները: Շատ կարևոր է առողջ ապրելակերպ վարելը, չճարպակալելը, չծխելը, ալկոհոլը չչարաշահելը, ժամանակին ամուսնանալը և ծննդաբերելը, կրծքով կերակրելը: «Շատ կարևոր նշանակություն ունի կրծքով կերակրելու ժամկետը, որը պետք է լինի ամենաքիչը 5 ամիս և ավելի, և ոչ ավելի` քան 1 տարի: Եթե 19 տարեկանում առաջին ծննդաբերությունը և կերակրելը բացակայում են, մոտ 4-5 անգամ ավելանում է հավանականությունը կրծքագեղձով հիվանդությունների: Եղել են դեպքեր, երբ հղի կնոջ մոտ է հայտնաբերվել: Հետազոտությունից հետո խորհրդակցում ենք ընտանիքի անդամների հետ: Մենք ունենք հնարավորություն և պտուղը պահելու պայմաններում կատարել քիմիոթերապիա և կախված հղիության որ ժամկետում է, եթե օրինակ 8-րդ ամսում է հղիության, թույլատրվում է ծննդաբերություն, հետո նոր բուժում»: