Հայաստանի հավաքականի նախկին թեկնածու ֆուտբոլիստի հրաշալի գոլը հետադարձ հարվածով․ տեսանյութ
ՍպորտՖուտբոլի Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Հարավ» գոտու մրցաշարի 20–րդ տուրում Ստավրոպոլի «Դինամոն» տանը 5։1 հաշվով պարտության է մատնել «Կրասնոդար–2»–ին։
Հանդիպման հաշիվը բացել է «Դինամոյի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը, որն աչքի է ընկել հետադարձ գեղեցիկ հարվածով։
Ժամանակին Հայաստանի հավաքականից հրավեր ստացած, բայց թիմին այդպես էլ չմիացած 32–ամյա Միխայիլ Մարկոսովը ընթացիկ մրցաշրջանի 6 հանդիպումներում խփել է 3 գոլ։