Իշխանավորներն արտատպում են ֆեյսբուքի հայհոյանքները, ճշտում ինքնությունը և հաշվեհարդար տեսնում
ՀասարակությունAsekose.am-ը գրում է․
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` այս օրերին, երբ ֆեյսբուքը հեղեղված է տարատեսակ մեկնաբանություներով և հայոյանքներով, մի շարք իշխանավորներ ֆեյսբուքում արտատպում են անձնական վիրավորանքները և հայհոյանքները, ճշտում ինքնությունը և հաշվեհարդար տեսնում անձնական վիրավորանքի համար:
Օրինակ` օրեր առաջ, երբ օգտատերը հայհոյանք է գրել և վիրավորել, անձնապես նրան չոքացրել են բակում, հետո` լավ ծեծել: Երբ մարդիկ փորձել են միջամտել նրանց, բացատրել են, որ քաղաքականությունն այստեղ կապ չունի, նրանք բացառապես անձնական վիրավորանքի պատասխանն են տալիս: