Աղմկահարույց սպանություն Աթենքում
ԱշխարհԱթենքում գնդակահարել են մաֆիայի «կնքահորը»։ Զոհի ուղղությամբ ավելի քան 10 անգամ կրակել են Կալաշնիկով ավտոմատից։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Հունաստանի մայրաքաղաքի Ագիի Անարգիրի շրջանում։ Մոտոցիկլետով երկու անհայտ անձինք կրակ են բացել մաֆիայի ղեկավարի ավտոմեքենայի ուղղությամբ։ Արձակված ավելի քան 10 փամփուշտներից 8-ը դիպել է զոհի մարմնին։ Տղամարդը հիվանդանոցում մահացել է։
Որոշ տվյալներով՝ սպանվածը 45-ամյա Յորգոս Լիցոսն է՝ «Բուբի» կեղծանվամբ։ Ոստիկանությունում ենթադրում են, որ հանցագործության համար դրդապատճառ կարող էին դառնալ հանցախմբերի միջև պարզաբանումները, իսկ սպանությունը կարող է պատվիրված լինել ի պատասխան մաֆիայի նախկին առաջնորդ Վասիլիս Ստեֆանակիսի մահվան, որը հունվարի 17-ին նույն կերպ սպանվել է Աթենքի կենտրոնում։