Հարց է առաջանում, ինչպե՞ս տարբերակել դեպրեսիան հոգնածությունից և վատ տրամադրությունից: Հիմնական չափանիշը տևողությունն է: Դեպրեսիոն ժամանակահատվածը կարող է տևել վեց ամիս:
Այսպիսով, եթե դուք երկար ժամանակ`մի քանի շաբաթ կամ ամիս, ճնշված եք, չեք ուզում որևէ բան, անընդհատ նյարդային եք, հաճախ տխուր եք ու լաց եք լինում, խղճում եք ինքներդ ձեզ և չեք կարողանում դուրս գալ այս վիճակից, ամենայն հավանականությամբ, դեպրեսիան է «ձեր ուղեկիցը»:
Այնուամենայնիվ, ինքնաբուժությամբ մի զբաղվեք: Դրա համար կան մասնագետներ՝ հոգեբաններ և հոգեբույժներ: Ի դեպ, դեպրեսիայով, որպես հիվանդություն, հոգեբույժներն են զբաղվում: