Գիտնականները պարզել են, թե որ միրգն է պաշտպանում քաղցկեղից
LifeՀետազոտությունները ցույց են տվել, որ մանգոն կարող է կանխարգեկել կրծքագեղձի քաղցկեղը,- գրում է «Healthinfo»-ն:
Այսպես, այս մրգի բաղադրության մեջ մեծ քանակությամբ պոլիֆենոլներ կան, որոնք, ինչպես պարզվել է, պաշտպանում են չարորակ գոյացություններից:
Մկների վրա մանգոյով դրված մի շարք գիտափորձերից հետո պարզվել է, որ այս մրգի պոլիֆենոլները կարող են նվազեցնել պրոլիֆերացիայի (բջիջների բազմացում և հյուսվածքների աճ) ուժգնությունը:
Նշվում է, որ պտուղի պոլիֆենոլների անգամ մի փոքր մասը նվազեցրել է կրծքագեղձի քաղցկեղի բժիջների պրոլիֆերացիան մոտ 90 տոկոսով: Ելնելով դրանից՝ խորհուրդ է տրվում հաճախ մանգո օգտագործել: