Սեյսմոլոգները ավերիչ երկրաշարժ են կանխատեսում
ԱմենաընթերցվածՀեյվորդ տեկտոնական բեկվածքը, որ գտնվում է ԱՄՆ արևմտյան ափին, մոտ ապագայում կարող է Սան-Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանում ավերիչ երկրաշարժ հրահրել:
Գիտնականների կարծիքով՝ այն ավելի վտանգավոր է, քան հայտնի Սան-Անդրեաս բեկվածքը:
Ինչպես հաղորդում են ԱՄՆ երկրաբանական ծառայության մասնագետները՝ այն տարածքում, որտեղ կարող են ստորգետնյա ցնցումներ տեղի ունենալ, ավելի քան երկու միլիոն մարդ է ապրում: Գիտնականների հաշվարկով՝ հզոր երկրաշարժն այս տարածաշրջանում կարող է տեղի ունենալ մոտակա տասը տարիների ընթացքում: