Հոգևորականը մկրտության ժամանակ գետում խեղդել է աղջկան
Աշխարհ37-ամյա Մասիմբա Չիրային, Զիմբաբվեի խոշոր քրիստոնեական աղանդի հոգևորականը, Նյաուր գետում մկրտության ժամանակ խեղդել է Վենդի Տինամայ Մասուկային:
Կատարվածից հետո տղամարդուն մեղադրել են սպանության մեջ: Դատարանում նա բացատրել է, որ ստիպված է եղել աղջկան պահել ջրի տակ, որպեսզի նա իրեն չտիրանա,- հաղորդում է Daily Mail-ը:
«Իմ կարծիքով նա նման էր արնախումի, որին դևերն էին կառավարում, նա դաժան էր, և ես կարծում էի, որ նա պատրաստվում է սպանել մարդկանց»,- ասել է Մասիմբա Չիրային;
Դատարանում լսումներից հետո Չիրային 50 դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել: Գործով դատավարությունը մայիսին է շարունակվելու: Քննիչները հույս ունեն, որ այս ընթացքում մի քանի հոգևորականներ նրա դեմ ցուցմունքներ կտան: