Մանո Գրիգորյանը դարձավ 34 տարեկան․ ինչ անակնկալ է պատրաստել նրան ամուսինը
LifeՄանո Գրիգորյանը դարձել է 34 տարեկան: Դերասանուհուն յուրահատուկ անակնկալ է մատուցել ամուսինը՝ Սարգիս Գրիգորյանը: Նա իր ձեռքին դաջել է կնոջ դիմանկարը, որն ուղեկցվում է «Երանի ինձ, որ ունեմ քեզ» եւ «Forever» (հավիտյան) գրություններով:
Մինչ այդ, նա տեսանյութ է հրապարակել իր ինստագրամյան էջում եւ կից գրել. «Խենթերն իրենց սիրելիին պիտի խենթ նվերներ տան, իսկ թե ինչպես ստացվեց, եւ արդյոք ողջ մնաց Գագոն այս ստեղծագործությունից հետո, կիմանաք վաղը»:
Մանոյի արձագանքը չի ուշացել.«Ես ցնցված եմ, թե ինչ եմ հիմա զգում, թող մնա իմ սրտում: Շնորհակալ եմ»:
BRAVO.am