Սաակաշվիլիի կոչը Հայաստանի իշխանություններին
ԱշխարհՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ՀՀ իշխանություններին կոչ անելով անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ:
«Շատ եմ մտահոգվում Հայաստանում խաղաղության և տաղանդավոր ու իմ շատ սիրելի ժողովրդի ապագայի համար։ Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում անհապաղ երկխություն սկսել ցուցարարների հետ և լսել նրանց։ Եվ առհասարակ, քիչ լսեք ու նմանակեք Մոսկվային և մոտ եղեք ձեր քաղաքացիներին, դրանից դուք միայն կշահեք»։