Որն է եղել զինվորի սպանության պատճառը
ՀասարակությունՕրեր առաջ N զորամասի ժամկետային զինծառայող Վահագն Վիրաբյանի սպանության դեպքով «Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ են հայտնի դարձել։
Մեր տեղեկություններով՝ երկու զինվորների միջեւ հարաբերությունները որոշ լարվածություն են ունեցել՝ ծառայության հետ կապված։ Դեպքի օրը զինվորները վերհիշել են լարված հարաբերությունները, որի դրդապատճառների մասին եւ տուժողը հայհոյել է զինվորին, ով վրեժխնդրությունից դրդված կրակ է բացել նրա ուղղությամբ:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարքային Վահագն Վիրաբյանի ուղղությամբ կրակահերթ է արձակել նույն զորամասի մեկ այլ շարքային զինծառայող՝ իրեն ամրակցված ինքնաձիգից։
Դեմքի և կրծքավանդակի շրջաններում ստացած հրազենային վնասվածքներից Վիրաբյանը մահացել է։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Շարքային Վիրաբյանի սպանության կասկածանքով նույն զորամասի մեկ այլ զինծառայող է ձերբակալվել:
Աղբյուրը` Փաստինֆո