ԱՄՆ-ում հայուհի է ձերբակալվել
ԱշխարհՔալիֆորնիայի Մոնթեբելլո քաղաքի հայ բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել մեղադրանք են առաջադրել խարդախության 82 դրվագներով։ Նրա հանցանքներից տուժել են թվով 49 անձինք։
48-ամյա Ռոմինա Աիդա Զադորյանը խարդախություններն արել է միգրացիոն ծառայություններ մատուցելիս։ Նա գործընկերներին վիզաներ, գրին-քարտեր, նաեւ քաղաքացիության հայցեր է խոստացել եւ յուրացրել 630 հազար դոլար։ Նա հաճախորդներին խաբել է, թե իրավաբան է, աշխատում է կառավարության համար եւ լավ կապեր ունի։ Զադորյանն իր ապօրինի բիզնեսը վարել է տանից, 2014-2017 թվականներին։ Նա երեկ կանգնել է դատարանի առաջ եւ իր մեղքը չի ընդունել։
Հայտնի է, որ 2009 թվականին Զադորյանը դատապարտված է եղել գողության համար։ Դատական հաջորդ նիստը կայանալու է հուլիսի 2-ին։ Զադորյանի համար 1,2 մլն դոլար գրավ է նշանակվել, նրան սպառնում է մինչեւ 60 տարվա ազատազրկում։