Պատգամավորներն աղմուկով լքեցին դահլիճը (տեսանյութ)
ՔաղաքականությունԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քվեարկության ժամանակ իրենց բացակա գործընկերների փոխարեն հերթական անգամ քվեարկեցին ՀՀԿ-ական պատգամավորներ մուրադ Մուրադյանը եւ Ալեքսան Պետրոսյանը:
ԸՕ փոփոխությունների նախագծի երկրորդ ընթերցումը կլինի այսօր, իսկ ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվող բոլոր մյուս նախագծերի քվեարկությունը տեղի կունենա վաղը՝ Կառավարության հրավիրած ԱԺ նոր արտահերթ նիստից մեկ ժամ առաջ: Ի դեպ, հենց ավարտվեց ԸՕ նախագխի քննարկումները, դահլիճը արագորեն ու մեծ աղմուկով սկսեց դատարկվել:
«Պարոնայք պատգամավորներ, ովքեր լքում են դահլիճը, թող դա անենք անաղմուկ ու արագ: Մենք ԱԺ-ում ենք, ոչ թե մանկապարտեզում»,- դիտողություն արեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այդ պահին իր կուսակից Վազգեն Կարախանյանի հետ դահլիճը լքում էր նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: