Աղջիկը հրել է ընկերուհուն ու գցել երթևեկելի ճանապարհի վրա (տեսանյութ)
Աշխարհ
Լեհաստանի Չեխովիցե Դզեդզիցե քաղաքում միջադեպ է տեղի ունեցել, որը հայտնվել է համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում. փողոցով քայլող աղջիկը կատակով հրել է իր ընկերուհուն ու գցել երթևեկելի ճանապարհի վրա:
Ինչպես նշում է Wprost.pl-ը, միջադեպը նկարահանվել է փողոցում տեղադրված տեսախցիկի օգնությամբ: Տեսանյութում երևում է՝ ինչպես է աղջիկն ընկնում ճանապարհի վրա, և նրա գլուխը հայտնվում է անցնող ավտոբուսից մի քանի սմ հեռավորության վրա: Աղջկան հրող ընկերուհին, չսպասելով նման արդյունքի, սարսափում է:
Աղբյուրը մանրամասնում է, որ տեղի ունեցածից անմիջապես հետո ավտոբուսի վարորդը ոստիկանություն ու շտապօգնություն է կանչել: Բարեբախտաբար, բուժօգնության կարիք չի եղել, սակայն աղջկա ընկերուհին տուգանվել է 300 զլոտիով (մոտ 90 դոլար):
Dziennik Zachodni-ի հաղորդմամբ՝ տեղական ոստիկանության ղեկավարը համոզված է, որ այս պատիժը բավարար չէ. աղջկան կարող է կյանքի համար սպառնալիք ստեղծելու մեղադրանք առաջադրվել, որի դեպքում նրան ազատազրկում է սպառնում: