Հայերեն

Կույս` խնդիրներ կծագեն. օրվա աստղագուշակը

Life

Խոյ: Այսօր հաջողության կհասնեք անգամ այն գործերում, որոնցով այնքան էլ հետաքրքրված չեք: Եվ դա շնորհիվ կենտրոնանալու ձեր ունակության : Զբաղվում եք միայն այն հարցերով, որոնք առավել ուշադրություն են պահանջում: Տարիների ընթացքում կուտակած փորձն այսօր պետք կգա: Շրջպատում բարձր կգնահատեն ձեր գիտելիքներն ու աշխարհայացքը:

Հրաշալի օր է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների ու տոնակատարություների մասնակցելու համար: Մարդաշատ վայրերում գուցե որոշ անհարմարավետություն զգաք, քանզի չափից շատ ուշադրությունը կարող է ձանձրացնել:

Ցուլ: Օրը հանգիստ կանցնի: Ցնցումներ չեն լինի, լուրջ խնդիրներ չեն ծագի: Հնարավորություն կընձեռնվի վերականգնել գործնական հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ ժամանակին արդյունավետ համագործակցել եք: Նաև ցանկություն կունենաք վերականգնել որոշ հին սիրային կապեր, ինչն այնքան էլ ցանկալի չէ: Փորձեք կողմնորոշվել ձեր զգացմունքների մեջ:

Հրաշալի օր է ուղևորությունների համար: Այսօր դրանք հոգնեցուցիչ կամ ձանձրալի չեն թվա: Կարող եք գործարքներ կնքել, գնումներ կատարել: Նման հարցում այսօր չեք սխալվի:

Երկվորյակներ: Ձեր հնարամտության և արագ կողմնորոշվելու ունակության շնորհիվ՝ կհաղթահարեք օրվա բոլոր դժվարությունները: Օրիգինալ լուծումները և անսովոր ռազմավարությունը այսօր կօգնեն որոշ խնդիրներ հարթել և իրագործել մի շարք ծրագրեր:Թեև մտերիմները միշտ չէ, որ հասկանում և հավանության են արժանացնում ձեր քայլերը, այնուամենայնիվ, ընդունում են այն փաստը, որ դժվար իրավիճակներից դուք միշտ էլ հաղթող եք դուրս գալիս:

Սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ: Խանդը կարող է ստվեր գցել անգամ ամենաներդաշնակ հարաբերության վրա: Հասարակական միջոցառումներում դուք միշտ ուշադրության կենտրոնում եք, ինչն էլ շատ հաճախ անհարմար իրավիճակներ է ստեղծում:

Խեցգետին: Հնարավոր է անախորժություններ ու թյուրիմացություններ ծագեն, սակայն, ընդհանուր առմամբ, օրը բարեհաջող է: Ռիսկի չեք դիմում, եթե դրա անհրաժեշտությունը չկա, և,այդպիսով, խուսափում ավելորդ կորուստներից: Ֆինանսական հարցերում չարժե որոշումներ կայացնել, խուսափեք խոշոր գնումներ կատարելուց:

Ձեր անձնական հարաբերություններին, ապրելակերպին վերաբերող ցանկացած հարցում որևէ որոշում կայացնելուց առաջ, խորհրդակցեք մտերիմների հետ: Մեծամտության, եսասիրության ցանկացած դրսևորում, այսօր, ի վնաս ձեզ կաշխատի: Ուշադրություն դարձրեք առողջությանը: Գանգատներն անհետևողական մի թողեք:

Առյուծ: Օրը նպատակահարմար չէ նոր աշխատանք սկսելու համար: Կարող եք ավարտին հասցնել բոլոր կիսատ թողած գործերը, կարգուկանոն հաստատել թե՛ տանը, և թե՛ աշխատավայրում: Օրը հարմար է ամեն տեսակ ցուցակներ կազմելու համար, այդ թվում՝ գրքերի, որոնք պատրաստվում եք կարդալ, գնումների, որ պետք է կատարեք,գործերի և այլն:

Մտերիմների հետ հարաբերություները ներդաշնակ են: Վեճերի և տարաձայնությունների հավանականություն գրեթե չկա: Այսօր շատ նրբանկատ եք, և անգամ ամենափխրուն ու առավել զգայուն մարդիկ ձեզնից նեղանալու առիթ չեն ունենա:

Կույս: Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի, և որևէ նշանակալի իրադարձությամբ դժվար թե առանձնանա: Սակայն պատկերը կփոխվի օրվա երկրորդ կեսին, և անզգուշության դեպքում՝ կարող եք լուրջ անախորժություններ ունենալ: Աշխատավայրում ևս խնդիրներ կծագեն: Զերծ մնացեք գործընկերների կամ ղեկավարության հետ տարաձայնություններից: Կարիք չկա քննարկման առարկա դարձնել ձեր համարձակ առաջարկությունները, միևնույն է, այսօր դրանք ճիշտ չեն գնահատվի:

Երեկոն ցանկալի է նվիրել ստեղծագործական գործունեությանը: Այս ընթացքում ձեզ համար հեշտ կլինի կենտրոնանալ, հետևաբար կարող եք առանձնակի ուշադրություն պահանջող գործերով զբաղվել: Հնարավորինս խուսափեք շփումներից, դրանք այսօր կձանձրացնեն ձեզ:

Կշեռք: Օրվա առաջին կեսին կարևոր ոչինչ մի ձեռնարկեք: Ճիշտ կվարվեք, եթե այդ ժամանակահատվածը նվիրեք հանգստին: Զբաղվեք գործերով, որոնք առավել հոգեհարազատ են: Շատ շուտով աշխատունակությունը կբարձրանա, էներգիայի հոսք կզգաք և, արդեն օրվա երկրորդ կեսին, կարող եք անցնել կարևոր նախագծերի իրականացման աշխատանքներին:

Հրաշալի օր է ընկերական հանդիպումների և ընտանեկան միջոցառումների համար: Ռոմանտիկ ժամադրությունները կարող են չարդարացնել ձեր սպասելիքները և անգամ հիասթափեցնել: Այսօր չափազանց խստապահանջ եք, ձեզ գոհացնելը՝ գրեթե անհնար:

Կարիճ: Կարևոր գործերը, որոնք առանձնակի ուշադրություն և կենտրոնացում են պահանջում, ցանկալի է ծրագրել օրվա առաջին կեսին: Կարող եք ավարտին հասցնել վերջերս կիսատ թողած գործերը, ամփոփել ստացված արդյունքները: Բարեհաջող օր է գործնական բանակցությունների համար:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր է տրամադրության անկում: Շատ Կարիճները կփորձեն կողմնորոշվել իրենց զգացմունքների մեջ, սակայն փոխարենը, կտարվեն ինքնաքննադատությամբ, կսկսեն կշտամբել սեփական անձը՝ անցյալում կատարած սխալների համար:

Աղեղնավոր: Լարված օր է սպասվում: Ուշադրություն դարձրեք մտերիմների հետ ձեր հարաբերություններին: Տարաձայնությունների, վեճերի հավանականությունը շատ մեծ է: Փորձում եք հնարավորինս նրբանկատ ու համբերատար լինել, սակայն դա միշտ չէ, որ ստացվում է: Դժվարությամբ եք լեզու գտնում փոքրիկների հետ:

Դրական միտումների ազդեցությունը երեկոյան կմեծանա, ինչը կանդրադառնա թե՛ գործնական և թե՛ անձնական հարաբերությունների վրա: Նոր մտահաղացումներ կծնվեն, ավարտին կհասցնեք մի շարք կարևոր նախագծեր: Լսեք ձեր ներքին ձայնին, այն ձեզ չի խաբի:

Այծեղջյուր: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Կիրագործեք այ ամենն, ինչ ծրագրել էիք:Այսօր ձեզ կհաջողվի արդյունավետ գործել և լավ արդյունք ստանալ, ինչպես նաև՝ կազմակերպել գործընկերների աշխատանքը: Բարեհաջող օր է ազդեցիկ մարդկանց հետ շփման, պետական կառավարման մարմիններ այցելության և կարևոր փաստաթղթեր կազմելու համար:

Մտերիմները կուրախացնեն իրենց հոգատարությամբ և լավ լուրեր կհայտնեն: Ընտանիքի անդամների հետ շփումը՝ տրամադրություն կբարձրացնի: Հրաշալի կանցնեն թե՛ ընկերական հանդիպումները և թե՛ ռոմանտիկ ժամադրությունները: Ուղևորությունները դրական նոր լիցքեր կհաղորդեն:

Ջրհոս: Դրական միտումների ազդեցությունը մեծ է օրվա առաջին կեսին: Այդ ընթացքում կարող եք ծրագրել կարևոր գործեր, որոնց հետ մեծ հույսեր եք կապում, շփվել, ձեզ համար համակրելի, մարդկանց հետ: Նաև մի մոռացեք հոգ տանել ինքներդ ձեր մասին: Ճիշտ ժամանակն է սպորտով զբաղվելու, ինչպես նաև առողջարարական, կանխարգելիչ պրոցեդուրաների համար:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր է թուլություն զգաք: Փորձեք լիցքաթափվել: Երեկոն նվիրեք հանգստին , կամ լարում չպահանջող գործերին: Աշխատեք զերծ մնալ անիմաստ գնումներից:

Ձկներ: Օրվա առաջին կեսը բարեհաջող է ցանկացած մակարդակի մասնագիտական հարցեր քննարկելու, նաև գործողությունների ծրագիր կազմելու համար: Լավ է, եթե ձեր կողքին հուսալի գործընկերներ ունեք, իսկ ահա նոր ծանոթներին վստահելու հարցում մի շտապեք: Վերջիններս կարող են շատ խոստումներ տալ և մոռանալ դրանց մասին: Որոշ Ձկներ ստիպված կլինեն հետաձգել ծրագրած բոլոր գործերը և ուղևորության մեկնել:

Ձեր կողմն եք գրավում, բոլոր նրանց, ովքեր հոգեբանական աջակցության կարիք ունեն: Եվ նրանցից յուրաքանչյուրի համար ժամանակ գտնում այն դեպքում, երբ ինքներդ ուշադրության կարիք ունեք: Զգացմունքային դաշտը օրվա ընթացքում կկայունանա:

 

Թուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ Shamshyan
Ամենադիտված