Նուդիստական լողափին աղջկա հետույքին կրակել են, երբ հրաժարվել է մերկանալ
LifeԿորսիկայի լողափերից մեկում ռեստորանի սեփականատերն օդամղիչ ատրճանակից կրակել է նուդիստների վրա, որոնք հաճախ են հանգստանում այդ վայրում։ Դրա հետեւանքով մի իտալուհի հետույքից վիրավորվել է, հայտնում է Le Parisien-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Կարատաջո լողափին, որից ոչ հեռու նուդիստական ավան կա։ Պարբերականը նշում է, որ ռեստորանի սեփականատերը մոտեցել է հանգստացողների խմբին ու նրանց խնդրել է կա՛մ մերկանալ, կա՛մ հեռանալ։ Երբ նրանք մերժել են, հեռացել, ապա վերադարձել ատրճանակով ու սկսել է կրակել։
Ռեստորանի սեփականատիրոջը ձերբակալել են, բայց հետո ազատ են արձակել՝ ապացույցների բացակայության պատճառով։
Նուդիզմը Ֆրանսիայում կարգավորվում է տեղական իշխանությունների կողմից։ Որոշ վայրերում լողափին մերկ շրջելն արգելված է, սակայն Կարատաջոյում թույլատրվում է։