Լիլիթ Կարապետյանը դիմել է Սերժ Սարգսյանին
LifeԵրգչուհի Լիլիթ Կարապետյանը Facebook-յան իր էջում նոր գրառում է կատարել: Երգչուհին դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանին:
Լիլիթ Կարապետյանը գրել է. «Պարոն Սերժ Սարգսյան, այսքան լարված, պայթյունավտանգ իրավիճակ երբևիցե չի եղել։ Ես, որպես քաղաքացի, որպես մայր, խնդրում եմ ձեզ, կյանքում մեկ անգամ կայացնել այնպիսի որոշում (թեկուզ ձեր կամքին հակառակ), որը կլինի հօգուտ ժողովրդի, այն ժողովրդի, որը շատ է տառապել, բայց իր հերոսական կամքի շնորհիվ դարեր շարունակ պահպանել է իր ինքնությունը։ Այս ժողովուրդը արժանի է միայն բարեկեցիկ կյանքի»։
Նյութի աղբյուրը՝ այստեղ