«Երբ կթաղեք այդ գարշելի դիակին, այդ օրը կհռչակեք համայն հայության աչքալուսանքի օր»․ Պավել Մանուկյանը հայտարարություն է տարածել
Հասարակություն«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյան
«Իմ սիրելի աշակերտներ և ուսանողներ` «Մայր Հայաստանի կենարար արյուն», ես բանտից սրտի թրթիռով և հպարտությամբ հետևում եմ ձեր անհնազանդ պայքարին ու կատարած սխրանքներին: Եթե Գերմանիան փրկեցին ուսուցիչները, ինչը ցավոք չես ասի Հայաստանի համար, ապա Հայաստանը փրկողը դուք եք:
Դուք եք սիրո այն մերանը աշխարհիս ամենաանվնաս զենքի, որը կոչվում է միասնություն: Այդ զենքի դեմ չի կարող կանգնել ոչ մի ոստիկանական պատնեշ և ոչ մի հզոր բանակ: Սիրելիներս, շնորհիվ հայի ազնիվ և անպարտ գենի, այսօր ձեր դեմքով, համաշխարհային հեղափոխության խառնարանի մեջ դուք նորաձևություն մտցրեցիք և շուտով մտցնելու եք երկրորդը:
Երբ կթաղեք այդ գարշելի դիակին` սերժիկ ցեղասպանին, այդ օրը կհռչակեք համայն հայության աչքալուսանքի օր` խախտելով մինչ այդ անարժան մեռելին ողորմի մաղթելու մեր պապերի տխուր սովորույթը` Հանրապետության Հրապարակը հաղթությամբ կմկրտեք համայն հայության հաղթատեղի:
Ուրեմն անվարան դեպի հաղթանակ, դեպի ազատություն: Իմ դեղնակտուց բազեներ, իմ աչքի լույս արծիվներ, թող ձեր դալար մագիլները և դեղին կտուցները ազատության ճանապարհին թրծվեն ու պողպատանան:
Համբուրում եմ բոլորիդ դեղին կտուցներն ու դալար մագիլները կտրիճներս, ձեր վիրավոր արծիվ, միշտ ձեր շարքերում, ձեր Սասնա Ծուռ Պավել Ռազմիկի Մանուկյան»: