Հայտնի դերասանին մեղադրում են թոռնուհու հետ սեռական կապ ունենալու մեջ
ԱշխարհԴերասան Մորգան Ֆրիմանի շուրջ սեքսուալ սկանդալ է ծավալվել։ Այս մասին հաղորդում է The New York Post պարբերականը։
Դերասանին մեղադրել են թոռնուհու՝ 33-ամյա Իդենա Հայնսի հետ սեռական կապի մեջ, որը 2015-ին զոհվել է դանակի 25 հարված ստանալու հետևանքով։ Ենթադրաբար նրան դանակահարել է զուգընկերը՝ Լամար Դևնփորթը։ Դատական նիստի ընթացքում դատապարտյալի փաստաբան Բեթ Անգերն ասել է, որ սպանվածը «Դևնփորթին ու մյուսներին ասել է, թե պապի հետ սեռական հարաբերություններ է ունեցել»։
Իդենա Հայնսը Ֆրիմանի հարազատ թոռնուհին չէր։ Դերասանը որդեգրել է նրա մորը՝ Դինա Ադեյրին։ Ըստ պարբերականի՝ Ֆրիմանի և Հայնսի ենթադրյալ սիրավեպի մասին լուրերը տարածվել են դեռևս 2009-ին, և նույնիսկ լուրերը էին պտտվում առաջիկա ամուսնության մասին։ Երկուսն էլ հերքել են այդ բամբասանքները։