Քարդաշյանի դիմահարդարն անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին
Life
Քիմ եւ Քլոե Քարդաշյանների մտերիմ ընկերուհի եւ դիամահարդար Հրուշ Աճեմյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Հայուհին իր Instagram-ում ցույցերից մի կադր է հրապարակել, որին կից գրել է.

«Հայաստան, ես չգիտեմ, թե ինչով կավարտվի այս ամենը, բայց շատ կցանկանամ, որ ավարտը լինի խաղաղ եւ արդար: Միանում եմ նրանց, ովքեր դեմ են բռնությանը»:
Նշենք, որ Սփյուռքը բավականին ակտիվ աջակցում է Հայաստանում խաղաղ ցուցարարներին: Այսօր Լոս Անջելեսում կրկին երթ է կազմակերպվել, որին արդեն միացել են SOAD-ից Ջոն Դոլմայանը, Շպռոտը, Արփինե Բեկջանյանը եւ այլք: