Աղջիկը պատահաբար գնդակահարել է դստերը
Աշխարհ- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Ուիքլիֆի բնակչուհին հրազենի հետ անզգույշ վարվելու հետեւանքով մահացու վիրավորում է հասցրել իր 2 տարեկան դստերը: Այս մասին հաղորդում է USA.one-ը:
911 ծառայություն ահազանգը ստացվել է Econo Lodge Wickliffe հյուրանոցից. խուճապահար կինը փորձել է կարգավարին բացատրել, որ սպանել է սեփական երեխային: Կնոջ խոսքով՝ զենքը վայր է ընկել ձեռքից եւ կրակոց արձակել:
«Ատրճանակն ընկավ: Ես վայր գցեցի զենքը: Նա այլեւս չկա: Իմ երեխան այլեւս չկա: Նա չի շնչում, նա մահացել է»,- լաց լինելով պատմել է կինը: Փոքրիկին մոտակա հիվանդանոց են տեղափոխել: Սակայն, գիտակցության չգալով, երեխան մահացել է:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram