«Քայլ արա» շարժմանը միացած դերասանուհի Անյա Սահակյանին սպառնացել են
LifeԴերասանուհի Անյա Սահակյանը, որն այս շրջանում ակտիվորեն աջակցում է «Քայլ արա» շարժմանը՝ մասնակցելով հանրահավաքների, երեկ տարօրինակ հեռախոսազանգ է ստացել, որի մասին հայտնել է Facebook-ի իր էջում: Դերասանուհին գրել է, որ փակ համարից իրեն զանգահարող անձնավորությունն իրեն սպառնացել է վերջ դնել դերասանական կարիերային, եթե նա շարունակի կանգնել ժողովրդի կողքին:
«Զանգը փակ համարից էր: Ներկայացավ որպես Արսեն, ազգանունը չլսեցի, քանի որ աղմուկ էր դրսում: Թե ինչ ասաց, չլսեցի, միայն լսեցի վերջում, որ ասաց՝ «դերասանական կարիերայիդ կարող ես հաջողություն ասել, որ միտինգի ես մասնակցում»: Չասեմ՝ ինչ պատասխանեցի, եթերային չէ :)»,-նշեց Անյան՝ հավելելով.
«Ես՝ ինչպես բոլորը, մասնավորապես՝ երիտասարդությունը, ունենք մեր խոսքի իրավունքը: Ես ջահել եմ, երկիրը մեր սերնդին է պատկանում: Հայերի ցավը տանեմ ես»:
Նյութի աղբյուրը՝ այստեղ