ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու նպատակով ոստիկանության բաժանմունքներում են
ՔաղաքականությունԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանը, Հակոբ Նազարյանը, Արարատ Զուրաբյանը, Շաքե Իսայանը, Լուիզա Սարգսյանն այս պահին գտնվում են ոստիկանության բաժանմունքներում և պաշտպանում են ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու շահերը. Պատգամավորները տեսակցում են բերման ենթարկվածներին և ամեն ինչ անում, որպեսզի տեղի չունենան խախտումներ և անհամաչափ ուժի կիրառում ոստիկանների կողմից։ Պատգամավորների այցի նպատակն է կանխել բռնությունները ժողովրդի նկատմամբ, ինչը նրանց համար անթույլատրելի և դատապարտելի է։