Հայերեն

Հայ մոդելները միացել են շարժմանը․ լուսանկարներ

Հասարակություն

Հայ մոդելները միասնական երթով երեկ միացել են «Քայլ արա» շարժմանը: Նրանցից հատկապես ակտիվությամբ աչքի է ընկնում մոդել Լիանա Թովմասյանը, որը ոչ միայն մասնակցում է հանրահավաքներին, այլեւ պարբերաբար Facebook-ում կիսվում թեմայի շուրջ իր մտորումներով: NEWS.am STYLE-ի հետ զրույցում մոդելը պատմել է շարժմանը միանալու, հայ մոդելների խնդիրների ու պահանջների մասին:

Լիանան նախ նշեց. «Ինչը վերաբերում է իմ ազգին, երբ բոլորը պայքարում են մեկ գաղափարի շուրջ, ես բնականաբար հետ չեմ կարող մնալ նման նախաձեռնությունից եւ միշտ պատրաստ եմ ազգիս կողքին լինել ամեն հարցում»:

Այնուհետեւ նա պատմեց մոդելների՝ շարժմանը միանալու եւ նրանց պահանջների մասին.

«Ես վաղուց էի միացել շարժմանը, միացան նաեւ մյուս մոդելները, որովհետեւ նրանք էլ այս երկրում չունեն ազատություն, չունեն աշխատանք եւ չեն զարգանում: Նպատակը նրանում է, որ մենք ոչ միայն մերժենք Սերժին, այլեւ այն կառավարությանը, որը թույլ չի տալիս մեր երկրում թեթեւ արդյունաբերության եւ մոդելինգի զարգացմանը: Ունենք շատ տաղանդավոր դիզայներներ, լավ մոդելներ, որոնք ամբողջ աշխարհում են աշխատում, բայց մեր երկրում չեն կարողանում զարգանալ: Շատ ցավալի է, որ մեզ վրա կառավարությունը, մշակույթի նախարարությունն ուշադրություն չեն դարձնում»,-նշեց նա՝ հավելելով.

«Մեր ակցիայի նպատակն այն էր, որ բոլորը զրկվեն պաշտոններից եւ այդ պաշտոններում լինեն առողջ մտածելակերպով ու զարգացած մարդիկ, որպեսզի բոլոր ոլորտները մեր երկրում զարգանան, ինչպես մյուս երկրներում: Բոլորս որոշեցինք հավաքվել, ոտքի կանգնել եւ պայքարել մեր ազգի համար: Տարբեր ոլորտների մարդիկ՝ ամեն մեկն իր ձեւով ներկայացավ, մենք էլ որոշեցինք մեր ձեւով ներկայանալ եւ ոչ միայն այդ մեկ օրը, այլեւ այս օրերի ընթացքում»:

Մոդելը նաեւ կիսվեց իր հույսերով ու ցանկությամբ.

«Հույս ունեմ, որ այս միասնական ձեւով կկարողանանք պայքարել ու հասնել մեր ուզած նպատակին, ունենանք լավ երկիր, լավ ղեկավարներ, որպեսզի մենք էլ հնարավորություն ունենանք մեր երկրում զարգանալ եւ աշխատել: Հեշտ չի այս երկրում աշխատել մոդել, որովհետեւ պահանջում են շատ ծանր աշխատանք եւ վճարում «բյուջե չկա» պատասխանով: Ինչո՞ւ պետք է բյուջե չլինի: Ամեն ինչին քաղաքապետարանը բյուջե տրամադրում է, մեծ ծախսեր են անում, իրանցի երգիչներ են բերում… Իրենց համար բյուջե կա՞, իսկ հայ աղջիկների, ապագա մայրերի համար՝ ո՞չ, այն դեպքում, երբ մոդելներն իրենց ոտքերն են ցավեցնում եւ երակների խնդիր ունենալով փորձում երկու կոպեկ գումար աշխատել, որ կարողանան ընտանիքը պահել…»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան

 

Ինձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
Ամենադիտված