Ճիշտ սննդակարգը երիտասարդությունը պահպանելու գաղտնիքներից մեկն է: Առողջ սնունդը ոչ միայն նպաստում է գեղեցիկ տեսք ունենալուն, այլև կանխում է տարբեր հիվանդությունների առաջացումը: Դիետոլոգներն առանձնացրել են մթերքի մի քանի տեսակներ, որոնք առողջարար են և օգնում են երիտասարդ մնալ:
Ձու
Հավկիթը պարունակում է D վիտամին, լյուտեին և զեակսանտին, խոլին: Այս նյութերը լավ են անդրադառնում մանավանդ տեսողության և ուղեղի աշխատանքի վրա: Ձուն պարունակում է նաև մեծ քանակով սպիտակուցներ, ինչպես նաև պրոթեին, որը նպաստում է մաշկի թարմությանը:
Կաղամբ և սպանախ
Կաղամբը և սպանախը, ինչպես նաև կանաչու մյուս տեսակները, դանդաղեցնում են մկանային հյուսվածքների՝ տարիքի հետ կապված ձևափոխումները: Բացի այդ, օգտակար են հիշողության համար, կանխում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը:
Բրոկկոլի
Բրոկկոլին նույնպես դանդաղեցնում է տարիքի հետ կապված փոփոխությունները, բայց իր մեջ պարունակում է նաև նյութեր, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում կանխարգելել քաղցկեղը կամ թույլ չտալ, որպեսզի այն զարգանա: