Ո՞ր մթերքն է վտանգավոր սրտի համար
Բաց մի թողեքՍրտաբանները զգուշացնում են, որ ճարպ պարունակող սննդամթերքը վնասակար է սրտի համար և նշում են այն մթերքները, որոնք հակացուցված են սիրտ-անոթային հիվանդություն ունեցողներին:
Առաջին հերթին դրանք այն սննդատեսակներն են, որոնք պարունակում են մոդիֆիկացված ճարպեր . թխվածքաբլիթները, կրեմով տորթերը, յուղոտ պանիրը:
Սիրտ-անոթային խնդիրներ ունեցողներին խորհուրդ չի տրվում օգտագործել նաև ապխտած երշիկեղեն, մսից պաշտետներ, շպրոտ ձկնատեսակ, սև և կարմիր ձկնկիթ, խմել շամպայն կամ փրփրող գինիներ:
Տղամարդիկ գարեջուր օգտագործելիս օրական չպետք է խմեն ավելի, քան կես լիտրը, իսկ կանայք՝ ավելի, քան 300 գրամը:
Ըստ մասնագետների՝ 35-ն անց մարդիկ օրական նվազագույնը մեկ անգամ պետք է չափեն արյան ճնշումը և համոզվեն, որ ամենաբարձր շեմը չի գերազանցում 140 միավորը, իսկ ամենացածրը չի իջնում 80-ից: 150/90 արդյունքի դեպքում անհանգստանալու կարիք կա: