Ինչ է լինելու առաջիկա օրերին
ՔաղաքականությունԼրագիր | Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ բացահայտեց Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ:
«Այսօր առավոտյան ինձ առաջարկում էին համաձայնվել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին: Երկու ժամից ինձ առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա մի ամսից: Ավելի ուշ ինձ առաջարկեցին, որ հրաժարական տա ապրիլի 25-ին: Ես լսեցի նրանց բոլոր առաջարկները և արեցի իմ սեփական առաջարկը՝ ձեր անունից: Եվ ասացի՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա երկու ժամվա ընթացքում, և նա երկու ժամվա ընթացքում հրաժարական տվեց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ թավշյա ոչ բռնի հեղափոխությունը տարել է իր առաջին հաղթանակը: Բայց օրակարգում ոչ թե մեկ, այլ մի քանի հարց էր դրված:
«Քայլ առաջին՝ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, դա արդեն տեղի ունեցավ: Քայլ երկու՝ 7 օր հետո ԱԺ-ն վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին: Եվ դա պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, դրանից հետո ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
մանրամասն՝ կայքում