«Մարդիկ բողոքում են ԴԱՀԿ-ից»․ վարչապետը հանձնարարություններ է տվել Արփինե Հովհաննիսյանին
Բաց մի թողեք«Քաղաքացիները դժգոհում են ԴԱՀԿ-ի աշխատանքից. բողոքներն առնչվում են ճանապարհային ոստիկանության կողմից վարչական տույժերի հարկադիր կատարմանը: Օրինակ` քաղաքացուն չեն ծանուցում իր վարչական խախտման մասին, բայց նրա գույքի վրա կալանք է դրվում»,- այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Դիմելով արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին` նա հանձնարարել է մշակել մի այնպիսի մեխանիզմ, որով քաղաքացին, մինչ ունեցվածքի վրա կալանք դրվելը, տեղեկացվի դրա մասին:
«Այն կարող է լինել sms-ի կամ էլեկտրոնային փոստին հաղորդագրություն ուղարկելու միջոցով»,- ասաց Կ. Կարապետյանը: