Քիմ Քարդաշյանի հետույքը Բրազիլիայի ազգային խնդիրն է դարձել
LifeԲրազիլական Miss BumBum մրցույթի հիմնադիր Կակաու Օլիվերը Քիմ Քարդաշյանի հետույքը «ազգային անհանգստության պատճառ» է անվանել և կոչ է արել կանանց՝ դադարել պատճենել հեռուստաաստղի կազմվածքը։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Բրազիլուհիների սևեռվածության պատճառով Miss BumBum մրցույթի ղեկավարությունը, որտեղ ամեն տարի ընտրում են «ամենագեղեցիկ հետույքը», փոփոխություններ է մտցրել մասնակիցների ընտրության կանոնների մեջ։ Կանայք, ում կոնքերի հաստությունը գերազանցում է 109 սմ–ը (Քիմ Քարդաշյանի չափսերը) , չեն թույլատրվի մասնակցության։ «Վերջին տարիներին «Քիմի էֆեկտը» փոխել է գեղեցիկ մարմնի մասին պատկերացումները, և մասնավորապես՝ հետույքի։ Նա դարձել է միակ իդեալը։ Բրազիլիայում յուրաքանչյուր կին ուզում է նրա կազմվածքն ունենալ»,– ասում է Օլիվերը։
Նյութի աղբյուրը՝ այստեղ