Շարունակելո՞ւ է պաշտոնավարել Աղվան Հովսեփյանը
ՔաղաքականությունԻշխանափոխություն էր: Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հարցին ի պատասխան, թե երեկ տեղի ունեցածը հեղափոխություն էր, այսպես արձագանքեց Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:
Հարցին, թե շարունակելու է պաշտոնավարել, Աղվան Հովսեփյանը պատասխանեց. «Ես միշտ աշխատել եմ, չեմ պատրաստվում հրաժարական տալ, դա իշխանափոխություն էր, բայց ես քաղաքական գործիչ չեմ, որ մեկնաբանեմ՝ դա հեղափոխություն էր, թե չէ»:
Հիշեցնենք, որ նախօրեին Սերժ Սարգսյանը հրաժարվել է վարչապետի պաշտոնից: