Սերժ Թանկյանը պարզաբանել է, թե ինչու չկարողացավ գալ Հայաստան
LifeՀայաստանում քաղաքացիական անհնազանդության օրերին SOAD մենակատար Սերժ Թանկյանը բավականին ակտիվ էր, քաջալերում էր ցուցարարներին, որոնք խնդրում էին նրան Հայաստան գալ եւ սատարել շարժումը: Սակայն Թանկյանը հայտնել էր, որ չի կարող գալ՝ հորդորելով ցուցարարներին սեփական ուժերով հասնել հաղթանակի:
Եվ հիմա Թանկյանը որոշել է պարզաբանել, թե ինչու չկարողացավ Հայաստան գալ: Նա հարցազրույց է տվել Radio Free Europe-ին, որի հղումն իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով՝ գրել է.
«Ինչպես կարող եք հասկանալ իմ ձայնից, ես իսկապես շատ հիվանդ էի եւ անկարող ճանապարհորդելու: Փորձում եմ առողջանալ, որպեսզի հնարավորինս շուտ Հայաստան գամ»:
Նյութի աղբյուրը՝ այստեղ