Կրեմլը կոչ է արել չհամեմատել Հայաստանի եւ Ուկրաինայի դեպքերը
ԱշխարհԿրեմլը կոչ է արել զուգահեռներ չտանել Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Իհարկե, դեռ պետք է վերլուծել իրավիճակը եւ էլի եմ հայտարարում, որ մենք շատ ուշադիր հետեւում ենք: Բայց հիմա ես կարող եմ ասել, որ Ուկրաինայի հետ որեւէ զուգահեռ տեղին չէ»,-ասել է Պեսկովը:
Կրեմլում նաեւ նշել են, որ հույս ունեն, որ Հայաստանում կպահպանվի կայունությունն ու կարգուկանոնը: