Խանդի հողի վրա երիտասարդը ծեծել է ընկերուհուն ուղիղ եթերի ընթացքում (տեսանյութ‚ լուսանկարներ չափահասների համար)
ԱշխարհԵրիտասարդ բիզնեսմենը խանդի հողի վրա սպառնացել է սպանել ընկերուհուն՝ մի քանի անգամ հարցնելով գաղտնի սերեկան ունենալու մասին: Նա ձերբակալվել է ընկերուհուն դաժան ծեծի ենթարկելու համար‚ որը կատարվել է ֆեյսբուքում ուղիղ հեռարձակման ընթացքում: Նա այնքան է ծեծել աղջկան‚ որ նրա դեմքն ամբողջությամբ արյունոտվել էր: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում անելով Mirror-ին:
25-ամյա գործարարն աղջկան լուրջ վնասվածքներ է հասցրել՝ նրան դավաճանության մեջ մեղադրելու պատճառաբանությամբ:
«Ո՞վ է քո գաղտնի ընկերը‚ ասա‚ այլապես կսպանեմ»‚- հարցրել է տղան ուղիղ հեռարձակման ընթացքում‚ ինչից հետո նաև մեղադրել է աղջկան իր բիզնեսից՝ Global FX Investment-ից գումար գողանալու մեջ: