Պետք է ամեն ինչ անել, որ հին օլիգարխը չփոխարինվի նորով. Ռուբեն Վարդանյան
ՏնտեսությունՀայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագորղներին ասաց, որ իրենք իրենց ծրագրերով 18 տարի փորձում են Հայաստանը դարձնել բարգավաճ ոչ թե խոսքով, այլ գործերով:
«Եվ մենք ուրախ կլինենք, որ այն էներգիան, այն էմոցիան, որը երեկ կար, կոլեկտիվ գնա առաջ և փոխի Հայաստանը դեպի լավը: Մյուս կողմից ես հասկանում եմ, որ մենք հիմա ունենք շատ էմոցիոնալ պահ, որ եթե ճիշտ չօգտագործվի և չդառնա պոզիտիվ, դա մեծ վտանգ է: Հայ ազգը պիտի միանա, և մենք բոլորս միասին պետք է փորձենք ամեն ինչ անել, որ երեկվա հաջողությունը, որ առանց արյան տեղի ունեցավ այս ամենը, նախկին պատմությունը չունենա: Դրա համար ես հույս ունեմ, որ և կառավարությունը, և այն մարդիկ, ովքեր փողոցում էին՝ պահանջով, հասկանան՝ ամեն ինչ պետք է անենք, որ նոր Հայաստանի ռազմավարությունը դառնա ընդհանուր ծրագիր: Եվ մենք բոլորս պետք է հասկանանք, թե ինչ նոր ձևի Հայաստան ենք կառուցում, ոչ թե ունենանք նոր օլիգարխ, որը կփոխի հին օլիգարխին»,- ասաց նա:
Երբ լրագրողները հարցին՝ ո՞ւմ նկատի ունի օլիգարխ ասելով, Սերժ Սարգսյանի՞ն, նա պատասխանեց. «Ես նկատի ունեմ մարդկանց, ովքեր գալիս էին տարբեր մտքերով, բայց հետո դառնում օլիգարխ»: