Հայերեն

ՈՒՄ ՀԵՏ ՈՒԶՈՒՄ՝ ՍԵՔՍ ԷԻՆ ԱՆՈՒՄ․ պատմական անդրադարձ՝ ամենահաճելի զբաղմունքին

Աշխարհ

Ըստ հին սովորույթների, եթե ամուսինը տնից բացակայում էր, կինն իրավունք ուներ տրվել ցանկացած տղամարդու

Մարդկային երեւակայությունը սահման չունի. առավել եւս սեքսուալ երեւակայությունը: Այս առումով մեր նախնիներին կարելի է նույնիսկ նախանձել: Չնայած սեռական խաղերը ճաշակի խնդիր են, բայց հնում մարդիկ այն աստիճան լուրջ են վերաբերվել սեքսին, որ նույնիսկ հատուկ տոներ եւ ավանդույթներ են ստեղծել: Ճիշտ է, այսօրվա «homo sapiens»-ը (բանական մարդը) դժվար թե հետեւի նախնիների որոշ սեքսուալ ավանդույթներին, բայց որ որոշ սեքսուալ հնագույն խաղեր մինչ օրս էլ կիրառվում են, փաստում է կյանքը: Մեր նախնիներն ունեին այնպիսի սեքսուալ ավանդույթներ, որոնք այսօր մեզ համար մի քիչ զվարճալի են, մի քիչ գուցե վայրենի, բայց նրանք սեքսին վերաբերվում էին ոչ միայն որպես ցեղի շարունակության միջոց, այլեւ բառի բուն իմաստով աստվածացնում էին այն: Նախորդ մեր հրապարակումներից մեկում անդրադարձել էինք մի քանի ազգերի սեքսուալ ավանդույթներին. այսօր կներկայացնենք եւս մի քանի ազգերի ավանդույթներ:

Այսօր ամուսնական դավաճանությունը դատապարտելի է, մեղք է համարվում: Իսկ ահա մի քանի դար առաջ Գրենլանդիայում, երբ ամուսինը տնից բացակայում էր, կինը իրավունք ուներ տրվել ցանկացած տղամարդու: Այդ քայլը նույնիսկ խրախուսվում էր. բա հո կինը սեքսին կարոտ չէ՞ր մնալու: Կարծում եմ, եթե մենք նման ավանդույթ ունենայինք, մեր տղամարդիկ հաստատ չէին գնա խոպան, միգրացիայի խնդիր էլ չէինք ունենա, կամ էլ Հայաստանում կմնային միայն չամուսնացածները:

Արաբական ցեղերից մեկի կին ներկայացուցիչները շաբաթվա յուրաքանչյուր 4-րդ օրը կարող էին իրենց սրտի ու մարմնի ուզած տղամարդու հետ սեռական կապ ունենալ: Այս ավանդույթից մեծամասամբ տուժում էին ցեղակից տղամարդիկ, քանի որ արաբ կանայք գերադասում էին տրվել օտարերկրացիներին:

Ալյասկա կղզու բնակիչները՝ չուկչաները, իրենց կանանց, այսպես ասած՝ վարձով էին տալիս: Երբ ցեղի ամենահեղինակավոր ներկայացուցիչն իր մի քանի ցեղակից տղամարդկանց հետ պատրաստվում էր գնալ որսի, նա պարտավոր էր իր հետ վերցնել ինչ-որ մեկի կնոջը, ընդ որում՝ ընտրում էր այն կնոջը, որի ամուսինը, ի տարբերություն մյուսների, ավելի համառորեն էր առաջարկում: Որսի ամբողջ ընթացքում այդ կինը ոչ միայն պարտավոր էր լինել լավ խոհարար, այլեւ կրքոտ սիրուհի՝ որսորդի ոգին բարձր պահելու համար:

Ավստրալիական աբորիգենները միմյանց նկատմամբ հարգանքը յուրահատուկ կերպ էին արտահայտում՝ նրանք սեփական կանանցով էին փոխանակվում: Պատկերացնո՞ւմ եք. եթե աբորիգեններից մեկին դուր գար իր թշնամու կինը, ապա ինչ ջանքեր պիտի գործադրեր նրա հարգանքին արժանանալու համար: Եթե սա աբորիգենների մեջ ավանդույթ էր, ապա մեր օրերում այն շատերի համար ուղղակի սեքսուալ նախասիրություն է: Մեր օրերում նման ամուսնական զույգերը կոչվում են սվինգերներ, որոնք ժամանակ առ ժամանակ փոխանակվում են ամուսիններով, եւ ամենեւին էլ պարտադիր չէ նախապես հարգանքի արժանանալ, հետո սեքս անել, հարգանքը կախված է նրանից, թե ամուսնական զույգերից մեկին որքանով կբավարարի մյուս զույգը:

Ավստրալիայի աբորիգենները հարգանքն արտահայտելու մեկ այլ հետաքրքիր մեթոդ էլ ունեին: Տղամարդիկ իրենց համակրանքն արտահայտում էին միմյանց սեռական օրգանները շոշափելով: Այդպես աբորիգեն զինվորները վստահեցնում էին, որ շատ անկեղծ, ազնիվ ու անարատ վերաբերմունք ունեն միմյանց նկատմամբ: Որոշ ցեղերի մոտ այս ավանդույթը մինչ օրս էլ կիրառվում է:

Ավստրալիային հարեւան Օվկիանիայում աղջիկներին ամուսնացնելուց առաջ նախ պետք է ոչ բնական ճանապարհով կուսազրկեին նրանց: Բայց վա՜յ այդ կուսազրկությանը: Փեսացուի ընկերները հատուկ պատրաստված քարե դանակով էին հարսնացուին զրկում կուսությունից: Ինչից հետո 3 օր շարունակ ընկերները վայելում էին հարսնացուի մարմինը: Բայց դա դեռ վերջը չէր. խեղճ հարսնացուն պետք է ցեղի տղամարդկանց հետ հերթով սեքս աներ, հետո նոր փեսացուի ձեռքն ընկներ:

Իրենց ցանկալի տղամարդուն «անկողին քաշելու» շատ օրիգինալ միջոց էին մտածել Տանզանիայի կանայք: Նրանք հանուն տղամարդու պատրաստ էին գողություն անել: Այդ երկրում ընդունված էր գողանալ տղամարդու ոտնամաններն ու քլունգը, որոնք համարվում էին նրանց ամենաթանկ իրերը: Իմանալով թե ով է գողը, տղամարդը գնում էր հետքերով ու պատժում գողին: Բայց այդ պատիժը կնոջ համար երանություն էր: Տղամարդը մինչեւ տվյալ կնոջ հետ սեքս չաներ, գողոնը ետ չէր ստանա: Այսօր, իհարկե, չարժե գողանալ սիրած տղամարդու կոշիկը կամ քլունգը: Եթե կարող եք՝ մեքենայի կամ տան բանալիները գողացեք. այս դեպքում տղամարդը ոչ միայն կգա հետքերով, այլեւ թանկարժեք բանալիները ետ ստանալու համար պատրաստ կլինի «Կամասուտրայի» ամենաբարդ մեթոդներին դիմել:

Ծանոթանալով տարբեր ազգերի սեքսուալ ավանդույթներին, կարելի է ասել, որ ամենահամարձակ ու դաժան, նույնիսկ մազոխիստական ավանդույթները եղել են աֆրիկացիների մոտ: Օրինակ, հարավաֆրիկյան ցեղերի տղամարդիկ հեռացնում էին իրենց ամորձիներից մեկը: Նրանք կարծում էին, որ այդպես երկվորյակ երեխաներ չեն ունենա, քանի որ երկվորյակների ծնունդը համարվում էր մեղք եւ մեծ անեծք ամբողջ ցեղի համար:

Հին Հռոմում առաջին ամուսնական գիշերը միայն ամուսնացող զույգին չէր պատկանում: Ըստ ավանդույթի, հարսի ու փեսայի առաջին սեքսին պետք է վկա լինեին մի խումբ մարդիկ, կարեւոր չէ՝ ազգական, սկեսուր-սկեսրայր, թե պարզապես ծանոթ:

Վերածննդի շրջանում կար «չարաճճի» խաղային մի ավանդույթ: Հարսանեկան խնջույքի ժամանակ փեսացուի ամենամտերիմ ընկերը մտնում էր սեղանի տակ ու գողանում հարսնացուի գուլպաների գոտին: Բայց գողանալուց անմիջապես հետո դուրս չէր գալիս սեղանի տակից: Այդ «հերոսին» եթե հաջողվում էր գոտին գողանալ՝ իրավունք ուներ սրտի ուզածի չափ շոյել հարսնացուի ոտքերն ու որովայնը: Մինչ հերոսը տարվում էր շոյանքներով, հարսնացուն ոչ մի կերպ չպետք է ցույց տար, որ ինչ-որ մեկն իրեն «ձեռք է գցում»: Փեսացուի երջանիկ ընկերը հաճույք էր ստանում, իսկ խեղճ փեսացուն դեռ մի բան էլ պետք է վճարեր այդ ընկերոջը, բայց ոչ թե հարսնացուին շոյելու համար, այլ՝ գոտին ետ ստանալու:

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ում
Ամենադիտված