Հարվարդի համալսարանի գիտնականները վերջերս մի հետազոտություն են անցկացրել, որից հետո հայտարարել են, որ հաճախ ձուկ ուտելու դեպքում մարդիկ կարող են ավելի երկար ապրել:
Հետազոտությանը մասնակցել են 65 տարեկանից բարձր 3 000 հոգի: Նրանցից պահանջվել է որոշ ժամանակ ավելի շատ ուտել ձուկ կամ ձկից պատրաստված տարբեր կերակուրներ: Ընթացքում նրանց հետազոտել են:
Պարզվել է, որ մասնակիցների մոտ 30 տոկոսով քչացել է ոչ միայն սիրտանոթային, այլև այլ ծանր հիվանդությունների ռիսկը: