Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ ինքն է լինելու վարչապետ
ՔաղաքականությունՕտարերկրյա լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկրի վարչապետ է դառնալու նա, ում կցանկանա ժողովուրդը: Նա չի բացառել, որ հենց ինքն է լինելու ժողովրդի թեկնածուն: Նա ասել է, որ անհրաժեշտ է անցկացնել ազատ ընտրություններ, եւ պետք է փոխել Ընտրական օրենսգիրքը: Նիկոլ Փաշինյանն ասել է նաեւ, որ ՀՀԿ-ից ներկայում ուրվականն է մնացել: Նա ասել է, որ կառավարությունը ստանձնելու համար իրենք լավ թիմ ունեն, միեւնույն ժամանակ չի բացառել, որ կներգրավվեն այլ ուժերից ներկայացուցիչներ:
Նյութի աղբյուրը՝ այստեղ