«Փողոցում վարչապետ չեն ընտրում». վարչապետն սթափության կոչ է անում
Բաց մի թողեքՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շարունակում է մնալ նույն կարծիքին, որ պետք է կայանան երկխոսություններ։
«Մաքսիմալ սթափ մտածեք, ինչ ենք մենք ուզում, ես հարգում եմ բոլորի կարծիքը, մենք դրան համապատասխան արձագանք տվել ենք, մենք հայտարարում ենք, որ քաղաքական ուժերը պետք նստեն խոսեն», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կարեն Կարապետյանը։
Հարցին՝ հնարավոր համարում է ընտրել «այսպես կոչված ժողովդրի վարչապետի թեկնածունին», Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Այսպես կոչված վարչապետի թեկնածուն ո՞րն է: Մի հատ բացատրեք: Ես որևիցե մի երկիր չգիտեմ, որտեղ ժողովրդի ընտրած թեկնածուն այդպես է ընտրվում: Գոյություն ունեն ընտրություններ: Կան մեր քաղաքացիները, որոնք դժգոհ են, բայց ո՞նց չափենք՝ այդ քացացիներն ուզում են Նիկոլ Փաշինյանին, մեկ այլ քաղաքացիներ ուզում են մեկ այլ թեկնածուի, ինչպե՞ս մենք վարվենք», – նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։
Կարեն Կարապետյանն ընդգծեց՝ առաջարկում են անել արտահերթ ընտրություններ։
«Եթե ժողովրդի ընտրյալն ինքն է, ինքը կգնա»,- նշեց նա։