Նոր մանրամասներ «Երկրապահ»-ի փոխնախագահի սպանությունից
Հասարակություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 23-ին Էջմիածնում սպանվել էր «Երկրապահ կամավորականների միության» Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ, 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը: Ըստ ԵԿՄ մամուլի քարտուղար Վարդան Վարդանյանի. «Տոնակատարություն էր եղել քաղաքում, ու ոմն ճոյտ, (նկատի ունի ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին), օգտվելով առիթից, իրեն դատավորի տեղ է դրել եւ սկսել է որոշել, թե ով է ճիշտ, ով՝ սխալ: Նրա կողմնակիցները հարբած հարձակվել են քաղաքապետարանի տարածքի վրա:
Նվերն էլ երբ ասել է՝ այս ի՞նչ եք անում եւ այլն, դանակով հարվածել են սրտին»: Նշենք, որ ըստ մեզ հասած լուրերի` միջադեպի պատճառը եղել են «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիան, Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ասել է, թե կողմերը քննարկել են քաղաքական իրավիճակը, որտեղից էլ առաջացել է տարաձայնությունը: Արդյունքում էլ Նվեր Հովհաննիսյանը ստացել է դանակի հարվածներ եւ մահացել: Թե կոնկրետ ով է դանակահարել, դեռ հայտնի չէ: