Ես ու ընկերս նստած համբուրվում ու գրկախառնվում էինք, մեկ էլ նա իր մատները մտցրեց իմ սեռական օրգանի մեջ...հայ աղջկա ինտիմ պատմությունը
LifeՀարց.
Մի քանի օր առաջ ես ու ընկերս նստած համբուրվում ու գրկախառնվում էինք, մեկ էլ նա իր մատները մտցրեց իմ սեռական օրգանի մեջ: Դա շատ հանկարծ եղավ ու ես անակնկալի եկա, բայց այնուամենայնիվ ես նրան թույլ տվեցի: Սակայն որոշ ժամանակ անց սկսեց ցավել ու ես նրան խնդրեցի, որ հանի իր մատները: Դա նորմա՞լ է արդյոք:
Պատասխան.
Այն, ինչ դու զգացել ես, լիովին նորմալ է: Քո ընկերը հավանաբար մեծ փորձ չունի և չգիտեր, թե ինչպես աներ… դրա համար էլ քեզ այնքան էլ հաճելի չի եղել: Սեռական օրգանները շատ զգայուն են ու դրանց հետ հարկավոր է ՇԱՏ նուրբ վարվել: Իսկ որն ավելի կարևոր է, քո ընկերը չպետք է քեզ նմանատիպ անակնկալի բերի: Եթե դու և ընկերդ ցանկանում եք ֆիզիկապես ավելի ինտիմ հարաբերությունների մեջ գտնվել, դա պետք է լինի փոխադարձ որոշում, այլ ոչ թե մի բան, որ նա ինքնագլուխ որոշում է: Եթե այդ քայլին գնալիս քեզ անհարմար ես զգում, նրան իմաց տուր: Նրան ասա, “Դու ինձ իրոք դուր ես գալիս, բայց ես դեռ դրան պատրաստ չեմ”: Հնարավոր է, որ նա դա արել է, որովհետև կարծել է, թե դու էլ ես դա ուզում:
Նյութի աղբյուրը՝ այստեղ