Իշխանության փլուզումը սկսվել է
Քաղաքականություն1in.am | Բոլոր մարզիկներին և մարզաշխարհի ներկայացուցիչներին վստահեցնում եմ՝ այսօր Հայաստանի դրոշը Հանրապետության հրապարակում մեր ժողովրդի գլխավերևում ծածանելու ժամանակն է. այս խոսքերով սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանն այսօր հրաժարական է տվել իր պաշտոնից:
Հայաստանում ծավալվող թավշյա հեղափոխությունն այսպիսով արձանագրեց կարևոր շրջադարձ: Թավշյա հեղափոխության հաղթանակի կարևոր նախադրյալներից մեկը իշխանության ռեսուրսների ապակենտրոնացումը, փոշիացումն է:
Ռոստոմյանի հրաժարականը խորհրդանշական իրադարձություն է, որին անխուսափելիորեն հաջորդելու է խորհրդարանական մեծամասնության, Կարեն Կարապետյանի կաբինետի փլուզումը, եթե, իհարկե, հրապարակը պահպանի այս ուժն ու էներգետիկան: Կարապետյանին չի կարող փրկել անգամ Մոսկվայի աջակցությունը:
Այսօրվա մյուս առանձնահատկությունն այն է, որ թավշյա հեղափոխության շուրջ ձևավորվել է քաղաքական և հանրային լայն կոնսոլիդացիա, ինչը մանևրից զրկում է Կարեն Կարապետյանի իշխանությանը:
մանրամասն՝ կայքում