Վենգերն՝ իր հեռանալու մասին
Սպորտ«Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է լոնդոնյան ակումբից հեռանալու վերաբերյալ որոշում ընդունելու մասին:
«Գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու ժամանակի վերաբերյալ որոշումը ես չեմ ընդունել: Մնացածի մասին շատ եմ խոսել:
Ես շատ բարձր կարծիք ունեմ Լուիս Էնրիկեի մասին, բայց ես չեմ ցանկանում միջամտել «Արսենալի» հաջորդ մարզիչի աշխատանքին: Կարծում եմ՝ եւս 2-3 ուժեղ խաղացողներ ձեռք բերելուց հետո թիմը կարող է պայքարել չեմպիոնության համար:
Իմ հետագա գործունեության մասին առայժմ որոշում չունեմ: Բայց հստակ է, որ շարունակելու եմ աշխատել»,- Վենգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Վենգերի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը, սակայն ֆրանսիացի մասնագետը հայտարարել է այս մրցաշրջանից հետո հեռանալու մասին: