«Մերսեդես»-ը բախվել է վերամբարձ կռունկին, վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
Հասարակություն«911» ծառայությանն ապրիլի 25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեում գտնվող կահույքի սրահի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Օ. Հ.) բախվել է կայանած «ԶԻԼ» մակնիշի վերամբարձ կռունկին:
Փրկարարները Օ. Հ.-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: