Ինչ են հասկացել Ռուսաստանում
Քաղաքականություն«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը (Հունգարիա, Բուդապեշտ)։
-Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի հրաժարականի փաստը։ Մեկ օր առաջ նա, ըստ էության, ակնարկ արեց ուժային ճանապարհով իրավիճակի հանգուցալուծման և հեռացավ բանակցությունների սեղանից։ Ինչո՞ւ զիջեց։
-Դրական եմ գնահատում հրաժարականը. իշխանությունը պահպանելու նպատակով Սահմանադրության հետ կատարված մանիպուլյացիաները և անցած տարվա ընտրություններում «լեգիտիմ» «կայուն մեծամասնության» ապահովման մեթոդները խիստ վնասակար էին պետության և հասարակության համար:
Առայժմ նախնական տպավորությունն այնպիսին է, որ զիջեց՝ իր անձի հետ կապված դժգոհությունը մեղմելու, լարվածությունը թուլացնելու և «կայուն մեծամասնության» միջոցով իշխանությունը պահպանելու նպատակով: Մյուս կողմից էլ, գուցե հաշվարկել է, որ այժմ 2008-ը չէ, և արյունահեղության դիմելու դեպքում արևմտյան երկրներում իր ու իր մերձավորների ակտիվները վտանգի կենթարկվեին:
մանրամասն՝ կայքում