Հետաքրքիր մանրամասներ Դարոն Մալաքյանի «Lives» տեսահոլովակից
Life«System Of A Down» ռոք խմբի կիթառահար եւ բեք-վոկալիստ Դարոն Մալաքյանն իր հիմնադրած «Scars on Broadway» բենդի հետ ներկայացել է նոր տեսահոլովակով: «Lives» երգը նվիրված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին եւ թողարկվել է ապրիլի 24-ի նախօրեին: Հոլովակում նկարահանվել են հայկական պարային խմբեր, որոնցից է նաեւ «La Imperial»-ը: BRAVO.am-ը զրուցել է վերջինիս անդամներից Դավիթ Սարգսյանի հետ, ով պատմել է հոլովակի նկարահանումներից, Դարոն Մալաքյանի հետ համագործակցությունից եւ հետաքրքիր այլ մանրամասներ:
Պարող, դերասան Դավիթ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մասնակցելու հրավեր ստացել է ամերիկաբնակ ռեժիսոր Հայկ Մաթեւոսյանից: Վերջինս շեշտել է, որ այս նախագծով նորովի եւ յուրահատուկ ձեւով են անդրադառնալու Մեծ եղեռնի թեմային.«Նրա հետ արդեն առիթ ունեցել էի աշխատելու մեկ այլ տեսահոլովակի նկարահանման շրջանակում: Իմանալով յուրօրինակ ոճը՝ չէի կարող չհամաձայնել, հատկապես, երբ խոսքը մեզ համար այդքան կարեւոր թեմային է վերաբերում»,- նշեց Դավիթը:
մանրամասն՝ կայքում